Մնացել եմ մեն-մենակ, բա ես մե՞ղք չեմ (տեսանյութ)
Այսօր Երևանի Ազատության հրապարակում «Ժառանգության» հանրահավաքի ավարտին մի տատիկ նկատելիորեն այս ու այն կողմ էր գնում՝ դժգոհությունները հայտնելով անծանոթներին:
Մոտեցա նրան՝ հետաքրքրվելով, թե նա ի՞նչ դժգոհություններ ունի: «Շատ-շատ եմ ուզում, որ էս կառավարությունը փոխվի»,- ասաց տատիկը: Նա բողոքում է մեր երկրի կառավարությունից՝ հարցնելով նրանց, թե հանուն ինչի՞ պիտի իր երկու բարձրագույն կրթություն ստացած որդիները գնային արտերկիր: «Մնացել եմ մեն-մենակ: Բա մե՞ղք չեմ ես»,- հուզված ասում էր տատիկը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: