Ուկրաինայի նոր արտգործնախարար է նշանակվել Անդրեյ Սիբիգան
Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է Անդրեյ Սիբիգայի թեկնածությունը երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ Մինչ այդ նրա թեկնածությունը Գերագույն ռադա էր ներկայացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
ՌԲԿ պարբերականը հաղորդում է, որ Սիբիգայի նշանակման օգտին է քվեարկել 258 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ի փոխարեն։
Սիբիգան կփոխարինի Դմիտրի Կուլեբային, որն Ուկրաինայի արտգործնախարարությունը ղեկավարում էր 2020 թվականից։ Կուլեբան իր հրաժարականի մասին հայտնել էր սեպտեմբերի 4-ին։