Բաժիններ՝

Գազայի հատվածում հայտնաբերվել է «Համասի» կողմից գերեվարված 6 պատանդի՝ այդ թվում ռուս տղամարդու դի

Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքի մոտ հայտնաբերել է վեց պատանդների, այդ թվում՝ ռուս Ալեքսանդր Լոբանովի դին. մարմինները վերցվել և հանձնվել են Իսրայելի տարածք: Այս մասին «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ հայտնում է իսրայելականբանակի մամուլի ծառայությունը։

Նրանք բոլորը պատանդ էին վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ այդ պատանդների թվում է ամերիկացի քաղաքացի Հերշ Գոլդբերգ-Փոլինի մարմինը։

«Համաս»-ի առաջնորդները կվճարեն այդ հանցագործությունների համար, և մենք կշարունակենք աշխատել շուրջօրյա՝ մինչև վերջին րոպեն՝ հասնելու համար մնացած պատանդների ազատ արձակմանը»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս