Բաժիններ՝

Ստամբուլում հարձակվել են շտապօգնության բաժանմունքի վրա

Ստամբուլում զինված հարձակում է տեղի ունեցել հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքի վրա, վիրավորվել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան։

«Հայտնի է դարձել, որ Բահչելիեվլեր շրջանի հիվանդանոցներից մեկի շտապօգնության բաժանմունքում զինված հարձակման հետևանքով վիրավորվել է 5 մարդ։ Վնասվել է հիվանդանոցի շենքը և շտապօգնության մեքենան»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հինգ մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան, մեկ ժանդարմերիայի, մեկ մասնավոր անվտանգության աշխատակից և երկու քաղաքացիական անձ, տուժել են, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

«Մեքենան, որով իրականացվել է հարձակումը, քիչ անց հայտնաբերվել է առանց հանցագործների, ովքեր դիմել են փախուստի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս