Բանգլադեշում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվն աճել է
Բանգլադեշում շարունակվող ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 54-ի։
Այդ մասին հայտնել է երկրի աղետների կառավարման և վնասների դեմ պայքարի նախարարությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել Բանգլադեշում ջրհեղեղների հետևանքով 31 զոհի մասին։«Վերջին ջրհեղեղների զոհերի թիվը 11 շրջաններում հասել է 54-ի։
Ջրհեղեղից տուժած շրջաններում բուժօգնություն է ցուցաբերում ընդհանուր առմամբ 567 բժշկական թիմ»,- ասված է զեկույցում:
Բանգլադեշում ջրհեղեղների պատճառը մշտական անձրևներն են և ջրի հոսքը Հնդկաստանից։
Բանգլադեշի օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ երկրի հյուսիս-արևելքում սպասվում են չափավոր և հորդառատ անձրևներ, որոնք կարող են հանգեցնել գետերի մակարդակի բարձրացման: