Կարկանդակ «Ֆրեգոլոտա»
Բաղադրիչները՝
- 200 գ չբոված նուշ
- 200 գ ալյուր
- 1 բաժակ շաքարավազ
- 2 ձվի դեղնուց
- 2 ճ/գ յուղոտ սերուցք
- մի փոքր աղ
- կարագ
Պատրաստման եղանակը
Մաքրեք նուշը: Չորացրեք ու 3 ճ/գ շաքարավազի հետ հարեք, մանրացրեք բլենդերի մեջ:
Ալյուրից բլուր արեք, կենտրոնում անցք բացեք, մեջը լցրեք փշուրների վերածված նուշը, աղը, դեղնուցները, մնացած շաքարավազն ու սառը սերուցքը: Պատառաքաղով արագ խառնեք այնպես, որ փշուրների նմանվող զանգված ստանաք:
Տապակը պատեք կարագով, խմորը հարթ շերտով լցրեք վրան և ձեռքով սեղմեք հատակին այնպես, որ խմորի հաստությունը 1 սմ-ից ավել չլինի: Կարկանդակը 30 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
Թխելուց հետո կարկանդակը թողեք տապակի մեջ հովանալու:
Մատուցեք սառը վիճակում:



