Ներսես Նազարյան. Հանգիստ եղեք, ամեն ինչ խաղաղ է
Այս պահին ՀՀ նախագահականի դիմաց է նաև Երևանի ոստիկանության քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը:
Նա լրագրողների հարցերին պատասխանեց շատ հակիրճ՝ պատճառաբանելով. «Ուզում եք թրջվե՞մ»: Ապա նա հորդորեց հանգիստ լինել, քանի որ ամեն ինչ «հանգիստ ու խաղաղ է»:
Իսկ ինչ վերաբերում է Բաղրամյան փողոցում գտնվող զիվորականներին, ապա Ն. Նազարյանն ասաց, թե նրանք ներքին ստորաբաժանումների զինվորներն են, որոնք երդման ծիսակատարությանը մասնակցելու նպատակով են բերվել Բաղրամյան փողոց: