Թետչերը նոր մտածելակերպ ձևավորեց իր երկրում ու Եվրոպայում. Սաակաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Facebook սոցցանցի իր էջում գրել է, որ մշտապես հիացել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, «երկաթյա լեդի» Մարգարետ Թետչերով, ով երեկ առավոտյան մահացել է 87 տարեկան հասակում:

Սաակաշվիլին ընդգծել է Թետչերի կողմից սեփական հայացքների համար պայքարելը. «Վերջին տարիներին ես անձամբ մի քանի անգամ հանդիպել եմ Թետչերի հետ: Ես դեռ մանկուց եմ հիացել նրա անձով: Թետչերը նոր մտածելակերպ ձևավորեց իր երկրում ու Եվրոպայում:

Երբեք չեմ մոռանա Լոնդոնում տեղի ունեցած մեր վերջին հանդիպման ժամանակ նրա խոսքերը. «Դուք Վրաստանում անում եք այն, ինչ ես ցանկանում էի անել Մեծ Բրիտանիայում, սակայն չհասցրեցի մինչև վերջ անել դա»: Ես հուսով եմ, որ իր երկրի հանդեպ Թետչերի գործածած այդ արտահայտությունը երբեք չի կիրառվի Վրաստանի հանդեպ»:

Նշվում է, որ Թետչերի հուղարկավորությունը կարող է տեղի ունենալ ապրիլի 17-ին կամ 18-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930