
Մահացել է Մարգարետ Թետչերը

Sky News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան 87 տարեկան հասակում մահացել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, «երկաթե լեդի» Մարգարետ Թետչերը: Այս մասին հայտարարել է նախկին վարչապետի ներկայացուցիչ Լորդ Բելը:
Բարոնուհի Թետչերը 1979-1990 թվականներին հանդիսացել է Մեծ Բրիտանիայի 71-րդ վարչապետը: Նա պատմության մեջ առաջին և միակ կինն է, ով գլխավորել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը: