Միջուկային տեխնոլոգիաների օգտագործումը կօգնի բուժել բազում հիվանդություններ. Ահմադինեժադ
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այսօր ելույթ է ունեցել Միջուկային տեխնոլոգիաների օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ.
«Միջուկային տեխնոլոգիաների օգտագործումը կօգնի բուժել բազմաթիվ հիվանդություններ: Միջուկային տեխնոլոգիաները կարող են շատ օգտակար լինել հիվանդությունների կոնկրետ տեսակների բուժման հարցում, եթե դրանք կիրառվում են անհրաժեշտ ձևով և ժամանակին:
Միջուկային տեխնոլոգիաները կարող են օգտագործվել բազում ոլորտներում, այդ թվում նաև գյուղատնտեսական, մեքենաշինական, առողջապահական և այլն: Մենք միջուկային տեխնոլոգիները կիրառում ենք նավթավերամշակման արդյունաբերությունում, ինչը մեծ օգուտ է տալիս:
Ես ակնկալում եմ, որ Ատոմային էներգիայի գործակալության աշխատակիցները կշարունակեն միջուկային տեխնոլոգիաների օգտագործումը, ինչը կնպաստի մարդկանց կենսապայմանների բարելավմանը»: