ՀՀ ոստիկանությունը գործ չունի ՀՀ-ում ռուսական տարածքների հետ. մամուլ
«Նախօրեին Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում սարսափելի դեպք է տեղի ունեցել։ Գյուղի մոտակայքում՝ ՌԴ թիվ N տանկային հրաձգարանի տարածքում, պայթյունից մահացել է 2 երեխա՝ Վահրամաբերդ գյուղի բնակիչներ՝ 2001 թ. ծնված Ա. Մկրտչյանը և 1997 թ. ծնված Մ. Գևորգյանը։
Վահրամաբերդի գյուղապետ Վահրամ Մարտիրոսյանի խոսքով, դեպքն արձանագրվել է իրենց գյուղի տարածքում գտնվող մեծ դաշտում, որտեղ տեղակայված է ռուսական ռազմակայանը, այնտեղ շուրջ 1000 հա տարածք է, պարսպապատած չէ, չափարապատած չէ, ազատ տարածություն է, և երեխաները այնտեղ ազատ ելումուտ են ունեցել»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթն ու շարունակում.
«Նրա խոսքով, Արթուր Մկրտչյանի հայրը գնացել էր դաշտ՝ ոչխարները արածեցնելու, երեխաները ևս նրա հետ գնացել էին։ Այդ ժամանակ հայրը գնացել էր ջուր բերելու, ինչի ընթացքում էլ երեխաները սկսել էին խաղալ չպայթած նռնակի հետ։ Պայթյունի հետևանքով երեխաները մահացել են տեղում։
Մեր հարցին, թե արդյոք ոստիկանությունը տեղի ունեցածի հետ կապված քրեական գործ հարուցել է, թե ոչ, ոստիկանության հասարակայնաթյան հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ ոստիկանաթյունը դեպքով չի զբաղվում, դրանով զբաղվում է ՌԴ կայազորի դատախագությունը։
Նշենք, որ սա առնվազն տարօրինակ է, քանի որ թեև նշված տարածքը անհատույց վարձակալության է տրված ՌԴ-ին, սակայն հանդիսանում է ՀՀ տարածք»։