Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերընտրվել է Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը երկրորդ 5-ամյա ժամկետով վերընտրվել է իր պաշտոնում։ Այս մասին հաղորդում է POLITICO հրատարակությունը։
720-տեղանոց Եվրախորհրդարանում անցկացված գաղտնի քվեարկության ժամանակ նրա օգտին է քվեարկել 401 պատգամավոր, դեմ՝ 284, 15 հոգի ձեռնպահ է մնացել, իսկ 7 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։