Բայդենը փորձում է հեռանալ անհաջող հեռաուստաբանավեճի թեմայից

2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրապայքարի առաջին հեռուստաբանավեճը, որն անցավ օրերս Բայդենի ու Թրամփի միջև, թերևս, մնա պատմության դասագրքերում, և այժմ գլխավոր հարցն է՝ արդյո՞ք նախագահ Ջո Բայդենը կմնա ընտրապայքարում։ Նրա մրցակիցը՝ հանրապետական Դոնալդ Թրամփը, բնականաբար, փորձում է օգտվել իրավիճակից։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Մարդկանց աչքի առջև երկու տարեց տղամարդիկ էին, որոնք գրոհում էին միմյանց՝ ԱՄՆ նախագահական ընտրապայքարի հեռուստաբանավեճի ժամանակ։ Շատերի մոտ է այն տպավորությունը, որ Սպիտակ տան գործող ղեկավար, 81-ամյա դեմոկրատ Ջո Բայդենը վատ հանդես եկավ այդ բանավեճի ժամանակ:

Մի պահ Բայդենն ասաց. «Կշարունակեմ գործել, մինչև չստանանք ամբողջական արգելքը այն նախաձեռնության վերաբերյալ, որը վերաբերում է սահմանապահ լրացուցիչ պարեկներին և ապաստանի հարցերով զբաղվող սպաներին»:

Թրամփը անմիջապես արձագանքեց. «Իրոք, չգիտեմ, թե նա ինչ ասաց այդ նախադասության վերջում: Չեմ կարծում, որ նա էլ գիտի, թե ինչ ասաց»:

Հայտնի է, որ Բայդենի նման հանդես գալը անհետևանք չի մնացել, և Տեխաս նահանգից Ներկայացուցիչների տուն անցած դեմոկրատ Լլոյդ Դոգեթը Կոնգրեսում Բայդենի կուսակիցներից առաջինն է, որ հրապարակավ հայտարարել է, թե Ջո Բայդենը պետք է դուրս գա ընտրապայքարից։

«Եթե խաղադրույք կատարեի, կասեի, որ [այսօր] 50-50 է, թե արդյոք Բայդենի անունը կլինի քվեաթերթիկների վրա»,- ասում է Վանդերբիլտի անվան համալսարանի ներկայացուցիչ Թոմաս Շվարցը։

Սպիտակ տան ղեկավարն ընդունում է, որ տարիքն իր խոսքն ասում է, սակայն պնդում է՝ դեռ ուժ ունի առաջ շարժվելու համար։

«[Անշուշտ] նախկինի պես սահուն չեմ խոսում: Չեմ բանավիճում այնպես, ինչպես առաջ էր, բայց գիտեմ այն, ինչ գիտեմ, և գիտեմ ինչպես ասել ճշմարտությունը»,- ասում է Ջո Բայդենը։

«Բայց այն, ինչ նա արեց, դա էր․․․»։

Այդուհանդերձ, CNN-ի հարցման համաձայն, ընտրելու իրավունք ունեցող 4 ամերիկացիներից 3-ի կարծիքով, դեմոկրատներն ավելի մեծ շանսեր կունենան հաղթել նախագահական ընտրություններում, եթե հրաժարվեն ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրել Ջո Բայդենին:

Թեև նախագահական ընտրապայքարի ընթացքում առաջին բանավեճի ժամանակ վատ հանդես գալը դեռ չի նշանակում, թե տվյալ թեկնածուն տանուլ է տալիս։

Դիտորդները հիշեցնում են՝ օրինակ, 2012 թվականին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ, դեմոկրատ Բարաք Օբաման վատ հանդես եկավ հեռուստաբանավեճում, սակայն վերընտրվեց:

«Օբամայի պարագայում առաջին անգամ վատ հեռուստաբանավեճ ստացվեց, որովհետև նա այնքան էլ պատրաստված չէր, բայց հաջորդ բանավեճը բավականին արագ տեղի ունեցավ, և նա շատ լավ դրսևորեց իրեն: Այնպես որ, նույն իրավիճակը չէ»,- ասում է Թոմաս Շվարցը։

Վատ հեռուստաբանավեճի ևս մեկ օրինակ։

«Վճարում է վարձատրության և աշխատավարձի կամ վարձատրության և կենսաթոշակի համար»,- ասել է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը։

Նախագահ Ռոնալդ Ռեյգանը 73 տարեկան էր․․․ ։

«[Նա] մասնակցեց առաջին հեռուստաբանավեճին, և կարծիք ձևավորվեց, որ լավ հանդես չեկավ՝ հաշվի առնելով նրա տարիքը։ [Բայց արդեն] երկրորդ բանավեճի ժամանակ լավ հանդես եկավ: Գոյություն ունի ձեր կարողությունն ամրապնդելու կարճաժամկետ ռազմավարություն և ավելի երկարաժամկետ, որը ցույց կտա, թե [նման վատ հանդես գալը], իրոք, բացառություն էր, և որ նա՝ [ԱՄՆ նախագահի թեկնածուն] ի վիճակի է գործել ավելի եռանդուն և նախագահին հարիր»,- ասում է American Enterprise Institute-ի ներկայացուցիչ Ջոն Ֆորտիերը։

Մինչդեռ, Թրամփը փորձում է օգտվել իրավիճակից՝ ձգտելով շարունակ ուշադրության կենտրոնում պահել Բայդենի անհաջող հանդես գալը հեռաուստաբանավեճի ժամանակ։

«Ջո Բայդենն ողջ շաբաթն անցկացրել է Քեմփ Դեյվիդում՝ հանգստանալով, աշխատելով, սովորելով: Շատ է ջանք թափում, և այնքան շատ, որ չգիտի, թե ինչ է անում»,- ասում է Թրամփը։

Դիտորդների խոսքով, Դեմոկրատական կուսակցությունում Բայդենին ցուցաբերվող աջակցությունից է կախված, թե արդյոք Սպիտակ տան ներկայիս ղեկավարը կթողնի ընտրապայքարը, նաև՝ դեր կունենա այն հանգամանքը, թե արդյոք դեմոկրատների շարքում կշարունակեն հնչել հրապարակային կոչեր՝ Բայդենին հեռացնելու մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031