Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Աժդահակ լեռան ստորոտին
Ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 2-ին Կոտայքի մարզում գտնվող Աժդահակ լեռան ստորոտին հայտնաբերել և Ճամբարակի բաժին են տեղափոխել 45-ամյա Հովիկ Բ.-ին, որը ապրիլի 23-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն: