Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել Կարեն Շահնազարովին
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել ռուսաստանցի հայ ռեժիսոր Կարեն Շահնազարովին։
Նա մեղադրվում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության զինված ագրեսիան արդարացնելու մեջ (Ուկրաինայի քրեական օրենսգրքի 436-2-րդ հոդվածի 3-րդ մաս):
Ըստ հետաքննության՝ Շահնազարովն օգտագործելով ԶԼՄ-ներում իր ժողովրդականությունն ու հեղինակությունը, ինչպես նաև հասարակական կարծիք ձևավորելու հնարավորությունը, սիստեմատիկ կերպով արտահայտել է իր դիրքորոշումը՝ ի աջակցություն ագրեսոր պետություն: