ԵԺԿ քաղաքական ասամբլեայում ելույթիս ընթացքում անդրադարձել եմ Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների խնդրին. Հայկ Մամիջանյան
Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Հայկ Մամիջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Բրյուսելում մասնակցում եմ Եվրոպայի Ժողովրդական Կուսակցության քաղաքական ասամբլեային:
Ելույթիս ընթացքում անդրադարձել եմ Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների խնդրին, հունիսի 12-ին ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառմանը և մի շարք այլ խնդիրներին:
Շնորհավորելով ԵԺԿ-ին համաեվրոպական ընտրություններում գրանցված հաղթանակի կապակցությամբ՝ հույս եմ հայտնել, որ այսուհետ եվրոպական ինստիտուտները ավելի ուշադիր կլինեն Հայաստանում ընթացող հակաժողովրդավարական գործընթացներին»: