Շոկոլադե սուֆլե՝ ռոմով
Բաղադրիչները՝
- 200 գ դառը շոկոլադ
- 2 բաժակ խիտ սերուցք
- 2 ճ/գ շաքարավազ
- 2 ճ/գ ժելատին
- 1/2 բաժակ կաթ
- 2 ճ/գ ռոմ
Պատրաստման եղանակը
Ժելատինը թրջեք վեցապատիկ եռացրած սառեցրած ջրի մեջ: Ջուրը թափեք, ժելատինը խառնեք տաք կաթի հետ ու կրակի վրա տաքացրեք մինչև ժելատինի մասնիկները հալվեն, հասցրեք եռման աստիճանի:
Շոկոլադը հալեցրեք գոլորշու վրա, ավելացրեք շաքարի հետ հարած սերուցքն ու խառնեք: Լցրեք կաթի ու ժելատինի զանգվածը, ավելացրեք ռոմն ու կրկին խառնեք:
Ստացված զանգվածը լցրեք տարաների մեջ ու սառեցրեք:
Մատուցելուց առաջ տարաները մի քանի վայրկյանով մտցրեք եռման ջրի մեջ, սուֆլեն հանեք տարաներից ու տեղադրեք ափսեի մեջ, ձևավորեք հալեցրած շոկոլադով, հատապտուղներով և անանուխի տերևներով: