#ՀԻՄԱ. ԱՎՏՈԲՈՒՍՈԻՄ ՔՊ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԵՏ ԿՈՆՖԼԻԿՏՈՎ ՀԱՅՏՆԻ ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, այսօր շարունակվում են հանրային տրանսպորտում «ՔՊ»-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային պարսավանքի ենթարկելու համար մեղադրվող Սամվել Վարդանյանի գործով նախնական դատալսումները։
Նախորդ դատական նիստի ընթացքում դատարանը քննել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը և 3 ամսով երկարացրել տնային կալանք խափանման միջոցի ժամկետը:
Հիշեցնենք՝ Սամվել Վարդանյանի և Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ միջադեպը հանրային տրանսպորտում տեղի է ունեցել 2024թ. ապրիլի 15-ին։
Հիշեցնենք նաև, որ Սամվել Վարդանյանը ձերբակալվածի կարգավիճակում խոշտանգվել է դիմակավորված անձանց կողմից։ Այդ գործով ձերբակալվածներ չկան, թեև Քննչական կոմիտեն հայտնել էր՝ Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող:
Այսօրվա դատական նիստում Սամվել Վարդանյանի պաշտպանները բացարկ հայտնեցին դատավորին՝ պայմանավորված ՔՊ-ի նկատմամբ նրա ունեցած ակնհայտ համակրանքով ու ՔՊ-ի ակցիաներին նրա ակտիվ մասնակցությամբ: Դատավորը մերժեց միջնորդությունը:
Հիշեցնենք՝ Դավիթ Արղամանյանը հայտնի է ՔՊ-ի ակցիաների թմբկահարը լինելու հանգամանքով: Պատահական չէ, որ նրան ավելի շատ ճանաչում են՝ որպես «թմբուկ խփող դատավոր»:
Հաջորդիվ դատարանն անցավ գույքային հայցի քննությանը, ասաց՝ տուժողը գույքային պահանջ չի ներկայացրել մեղադրյալ Սամվել Վարդանյանին:
Դատական նիստը շարունակվում է:
Մանրամասները՝ տեսանյութում: