Բաժիններ՝

Եվրո-2024. Խորվաթիա-Ալբանիա հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրում (B խումբ) Խորվաթիան մրցեց Ալբանիայի հետ:

Համբուրգում կայացած խաղի մեկնարկում Ալբանիան առաջ անցավ հաշվի մեջ: Հանդիպման 11-րդ րոպեին Ալբանիայի դիրքային գրոհը եզրափակեց Լաչին: Խորվաթիան բաց թողած գնդակից հետո առավել շատ էր տիրում նախաձեռնությանն և անընդհատ գրոհում էր, սակայն վերջին դիպում հարվածը պակասում էր:

Երկրորդ կեսում էլ բացահայտ առավելությունը Խորվաթիայի կողմն էր: Խորվաթները գրոհում էին, սակայն ալբանացի պաշտպանները հստակ էին գործում: Խորվաթիան 3 րոպեում երկու գնդակ ուղարկեց Ալբանիայի դարպասը: Նախ 74-րդ րոպեին գոլը խփեց Կրամարիչը, իսկ 76-րդ րոպեին Ալբանիայի ընտրանու ֆուտբոլիստը` Գյասուլան, դարձավ ինքնագոլի հեղինակ: Սակայն Ալբանիան խուսափեց պարտությունից` հանդիպման ավելացված րոպեին խփելով 2-րդ գնդակը: Գոլի հեղինակ դարձավ նույն ինքնագոլի հեղինակ դարձած Գյասուլան:

Խորվաթիա-Ալբանիա` 2:2:

Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին տուրում Խորվաթիան կխաղա Իտալիայի, իսկ Ալբանիան` Իսպանիայի հետ: Այդ հանդիպումները կկայանան հունիսի 24-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանին ————— Դեկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «Ցեղասպանություն․ հիշողություն, ճանաչում, կանխարգելում» խորագրով միջազգային գիտաժողովին։ Հանդիպմանը ներկա էր նաև Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։ Նորին Սրբությունը ողջունեց Միքայել Հեզեմանի այցը համայն հայության հոգևոր կենտրոն և բարձր գնահատեց նրա գիտական վաստակը՝ ընդգծելով, որ Մայր Աթոռը պատրաստ է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հայոց ցեղասպանության վավերագրերի ուսումնասիրությանը, քրիստոնեական ժառանգության հանրահռչակմանն ու հոգևոր արժեքների տարածմանը։ Վեհափառ Հայրապետը նաև տիար Հեզեմանին հրավիրեց բանախոսություններով հանդես գալու Մայր Աթոռի միաբանության և հոգևոր-կրթական հաստատությունների սաների համար։ Գերմանացի պատմաբանն իր գոհունակությունն արտահայտեց Հայաստան այցելելու հնարավորության առթիվ՝ պատրաստակամություն հայտնելով վերադառնալու Հայաստան և բանախոսություններով հանդես գալու Մայր Աթոռի գիտա-կրթական կառույցներում։ Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան ժամանակակից աշխարհում կրոնական ազատության և երկխոսության, համընդհանուր գործակցության ու ջանքերի մեկտեղման կարևորությանը՝ ի խնդիր համամարդկային բարօրության, խաղաղ ու արդար աշխարհի կերտման։