Բաժիններ՝

«Ցրտահարություն եղել է, բայց շատ վնաս չի պատճառել»

ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի խոսքով` Արարատյան դաշտավայրում օրեր առաջ գրանցված ցածր ջերմաստիճանը պտղին վնաս տված չի լինի: «Թեև Արարատյան դաշտավայրի որոշ համայնքներում գրանցվել էր  -2 և մի փոքր ավելի ցածր ջերմաստիճան, բայց չեմ կարծում, որ այն վնաս տված կլինի պտղատու ծառերին: Հիմա, որ նայեք՝ կտեսնեք, թե ծառերը որքան են փթթել, ամեն դեպքում,  համատարած չէր ցրտահարությունը, և մեծ կորուստներ չեն լինի»,- ասաց Ս. Կարապետյանը: Հարցին՝ արդյո՞ք մասնագետները ստուգել են ցրտահարության չափը, և կոնկրետ ո՞ր համայնքներում է գրանցվել ցրտահարությունը, Ս. Կարապետյանը պատասխանեց, որ դեռ հստակ չեն վնասի չափերն ու համայնքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930