Բաժիններ՝

Ռուսաստանը պետք է վճարի Ուկրաինային հասցված 486 մլրդ դոլարի վնասը․ G7

Ռուսաստանը պետք է վճարի Ուկրաինային հասցված 486 մլրդ դոլարի վնասը։ Այս մասին նշված է G7-ի համատեղ հայտարարության մեջ։

G7-ի երկրների ընդհանուր հայտարարության մեջ ասվում է, որ ռուսական ակտիվները կմնան սառեցված այնքան ժամանակ, քանի դեռ ՌԴ-ն «չի դադարեցրել հակամարտությունն» Ուկրաինայում և չի վճարել Կիևին հասցված վնասը:

«Մեծ յոթնյակ»-ի անդամները խոստացել են, որ «էական ճնշում» կգործադրեն էներգակիրներից և հումքային ապրանքներից ստացված Ռուսաստանի եկամուտների վրա:

Բացի այդ, G7-ում պաշտոնապես հաստատել են Ուկրաինային մինչև 2024 թվականի վերջը մոտ 50 մլրդ դոլարի վարկեր տրամադրելու մտադրությունը, որոնք մարվելու են ռուսական սառեցված ակտիվների եկամուտներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930