96 ժամ կամ 4 օր առանց աշխատանքի գնալու, առանց դադարի պետք է պարտադրենք մեր կամքը. Սրբազան

Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ իրենք Նիկոլ Փաշինյանի հեռացման խնդիրը կարող են լուծել, եթե վաղվանից սկսած ընդամենը 4 օր՝ 96 ժամ, առանց դադարի, առանց աշխատանքի գնալու, առանց հանգստի, առանց երկար-բարակ քնելու, լինեն փողոցում և իրենց կամքը պարտադրեն:

Այնուհետև Բագրատ Սրբազանը ներկայացրեց գործողությունների պլանը և քայլերի հաջորդականությունը.

«Քայլ 1. Մեր պահանջով Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները, խմբակցությունները նախաձեռնում են խորհրդարանի արտահերթ նիստ հունիսի 11-ին` ժամը 18։30-ին, կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու օրակարգով։ Այո, մենք դիմում ենք և հանձնարարում ոչ միայն ընդդիմադիր խմբակցություններին, այլ նաև իշխանական խմբակցությանը:

Քայլ 2. Հունիսի 10-ին Ազգային ժողովի խորհուրդը ժողովրդի որոշմամբ պարտավոր է ընդունել որոշում արտահերթ նիստ հրավիրելու մասին, քաղաքական մեծամասնությունը՝ ՔՊ-ական պատգամավորները պարտավոր են ենթարկվել ժողովրդի կամքին, գործել անձնական խղճով և համոզմունքով։ Մեր ներկայությամբ մենք նրանց թույլ չենք տալու հերթական հակապետական սխալը գործել։

Կարդացեք նաև

Քայլ 3. Համաժողովրդական պահանջի հիման վրա խորհրդարանը իր արտահերթ նիստով հավանություն է տալիս գործող կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու որոշմանը»:

 Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս