Փաշինյանը հանձնված է. նա թույլ տվեց ամենավտանգավորը. Պարույր Հայրիկյան

Հանցագործները հանցագործության մասին խոսել չեն սիրում. դա է պատճառը, որ Փաշինյանը չի սիրում խոսել Ալիևի հանցագործությունների` Արցախում իրագործած ցեղասպանության մասին, իսկ օրինակ՝ Լեմկինի անվան ինստիտուտը դա անում է Փաշինյանի փոխարեն։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ ընդգծելով՝ Փաշինյանն իր գործողություններով խանդավառում է ոչ թե հայ ժողովրդին, այլ՝ Ալիևին։

«Փաշինյանը հանձնված մեկն է. բացառված չէ, որ վաղը նա հայ ոստիկաններին փոխարինի հայերեն իմացող թուրք ոստիկաններով։ Հիշեք, որ Թուրքիան, երբ առաջարկում է փոքրաթիվ քանակով ուժեր ուղարկել Հայաստան, խոսքը վերաբերում է 80 միլիոնանոց երկրի, հետևապես՝ փոքրաթիվը մեր պարագայում խիստ հարաբերական է. փոքրաթիվ կարող է համարվել 100 հազարանոց ուժայինները»,- ասաց Հայրիկյանը։

ԱԻՄ առաջնորդը, սակայն, Փաշինյանի կողից թուրքական աջակցությանն ապավինումը հայ ժողովրդի հանդեպ նրա գործած ամենամեծ վատությունը չի համարում։

Կարդացեք նաև

«Փաշինյանը թույլ տվեց ամենավտանգավորը. նա Ադրբեջանի նախագահին թույլ տվեց խոսել Հայաստանի համար ամենակարևոր հարցում՝ Սահմանադրության հարցում։ Երբ տալիս ես հիմնականը, դու կարող ես տալ նաև մանրուքները. ամենավատը հենց սա է։ Հիմա Ադրբեջանն է խոսում Հայաստանի հիմնական օրենքի մասին։ Ի դեպ, Ալիևը, դա անելով, թուրքական քաղաքականությունն է առաջ տանում, իսկ այդ քաղաքականության նպատակը հայերի ցեղասպանության օրինականացումն ու ավարտին հասցնելն է»,- ասաց Հայրիկյանը։

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ ԱԺ-ում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահեցրել էր՝ «Բանակցությունների օրակարգի մաս ո՛չ ՀՀ, ո՛չ Ադրբեջանի սահմանադրությունների փոփոխությունները չեն կազմում»։

Միրզոյանի այս հայտարարությունից երեք օր անց ՀՀ Սահմանադրությանն անդրադարձ կատարեց Ադրբեջանի նախագահը՝ ասելով Միրզոյանի ասածի ուղիղ հակառակը։

«Եթե Հայաստանի Սահմանադրությունը չփոփոխվի, Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումն ուղղակի անհնար է»,- նշել էր Ալիևը։

Պարույր Հայրիկյանի դիտարկմամբ՝ բացի այն, որ հայ ժողովրդին ցեղասպանելու նպատակ հետապնդողներին Փաշինյանը թույլատրեց խոսել Հայաստանի Մայր օրենքի մասին, թույլ տվեց ևս մեկ վտանգավոր քայլ՝ Ալիևի պահանջով բացառելով սահմանագծման և սահմանազատման հարցում միջազգային երաշխավորությունը։

«Մինչդեռ պետությունների միջև սահմանագծման և սահմանազատման ժամանակ պարտադիր է միջազգային երաշխավորություն։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հայ ժողովրդի խնդիրներն այսօր քննարկում են հայ ժողովրդի հետ կապ չունեցող մարդիկ։ Այս մարդիկ չունեն արժեհամակարգային նմանություն մեր ազգի և ճշմարտության հետ»,- ասաց Հայրիկյանը։

Նշենք, որ Պարույր Հայրիկյանի հետ հաղորդման տեսագրությունից հետո ՀՀ ԱԳՆ-ն տարածեց հայտարարություն՝ ի պատասխան Ալիևի հնչեցրած պահանջների։

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և նրա փոփոխությունները Հայաստանի ներքին գործն են։ Դրա շուրջ դեռևս 2018-ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում ենք՝ որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին»:

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս