Թուրքիայի և Ուզբեկստանի միջև 18 համաձայնագիր է ստորագրվել
Հունիսի 6-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուզբեկստանի նախագահ Շևքեթ Մկրզոևի հովանու ներքո Թուրքիայի նախագահականում կայացել է «Ուզբեկստան-Թուրքիա բարձր մակարդակի համագործակցոթյան խորհրդի» 3-րդ նիստը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նիստնի հաջորդել է երկու երկրի միջև համաձայնագրերի ստորագրման արարողությունը: Թուրքիայի և Ուզբեկստանի միջև ստորագրվել է 18 համաձայնագիր:
Կողմերի միջև ստորագրված փաստաթղթերը վերաբերել են կրթության, գիտության, առևտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության, անտառտնտեսության, բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության, զբոսաշրջության, էներգետիկայի և քաղաքաշինության ոլորտներին:
Բացի այդ համաձայնագրեր են կնքվել ընտանեկան և կանանց իրավունքների պաշտպանության հարցում ու տիեզերական գիտության ոլորտում համագործակցելու մասին: