Այս պահին 176 դասախոսներ, գիտաշխատողներ, ուսուցիչներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում է

ԵՊՀ մի շարք դասախոսներ, արձագանքելով Տավուշի մարզում «սահմանազատման» ապօրինի գործընթացում ՀՀ տարածքային կորուստներին և դրանով պայմանավորված` Տավուշի թեմի առաջնորդի գլխավորությամբ սկսված շարժմանը, հայտարարություն են տարածել, որին կարող են միանալ ՀՀ ուսումնական բոլոր հաստատություններում դասավանդողները և ակադեմիական գիտաշխատողները։ Միանալու համար հարկավոր է սույն գրառման տակ «+» նշանը դնել և գրել Ձեր անունը և ազգանունը, առկայության դեպքում` գիտական աստիճանը և կոչումը։

Նախաձեռնությանը հնարավոր է միանալ նաև պարզապես այդ մասին ուղղակիորեն հայտնելով, քանի որ շատ դասախոսներ, ուսուցիչներ և գիտաշխատողներ չունեն սոցիալական ցանցերում օգտահաշիվներ։

Հայտարարությունը բաց է կրթության և գիտության ոլորտում աշխատող բոլոր անձանց համար։

Ամբողջական տեքստը` ստորև.

Կարդացեք նաև

Վերին շաբաթների ընթացքում ՀՀ Տավուշի մարզի տարածքում «սահմանազատման» հապճեպ գործընթացի շրջանակում ՀՀ իշխանությունները կատարում են միակողմանի տարածքային զիջումներ, որոնք հակասում են ՀՀ կենսական շահերին և լրջագույն ռիսկեր առաջացնում պետության անվտանգության համար։ ՀՀ վարչապետը պնդում է, որ դրանով իբրև թե նվազում է ադրբեջանական կողմի՝ ՀՀ վրա հարձակվելու հավանականությունը, սակայն հենց ինքն էլ ընդունում է, որ այդ զիջումներով չի կարող երաշխավորել պատերազմի բացառումը և խաղաղության հաստատումը։ Տարածքային զիջումների այս նոր փուլում իշխող ուժի կողմից որպես հիմնավորում նշվում է նաև «ինքնիշխանության» ապահովումը՝ անտեսելով, որ ինքնիշխանությունը սկսվում է տարածքի նկատմամբ վերահսկողության պահպանումից։ Արցախի կորստից հետո Տավուշում քաղաքական նման կեցվածքը ևս մեկ անգամ հաստատում է, որ ՀՀ-ում իշխող քաղաքական ուժը, տարածքային նորանոր զիջումների պատրաստակամություն դրսևորելով, ի զորու չէ երաշխավորել ՀՀ տարածքային ամբողջականությունը և նվազագույն չափով անգամ ապահովել անվտանգ ապագա ՀՀ քաղաքացիների համար։ Չի կարող տարածքային զիջում ենթադրող արտաքին քաղաքական կուրսը կեղծորեն որակվել «պետականամետ» կամ «պետականակենտրոն», ինչպես հիմա փորձում են պնդել իշխանական քարոզիչները, որովհետև պետության կարևորագույն բնորոշիչը տարածքն է։

Պետական բարձրագույն այրերի մակարդակով միակողմանի մեկնաբանվում է ՀՀ անկախության հռչակագրի 1-ին կետը` ՀՀ իրավասությունը միայն Հայկական ԽՍՀ տարածքի՝ յուրովի ներկայացվող սահմանների հետ կապելով։ Ժամանակին այդպես է հիմնավորվել նաև Արցախի հանձնումը։ Հռչակագրի պրեամբուլայում, ի թիվս անկախության հռչակման տարբեր հիմքերի նշված է. «… հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, … հռչակում է` …»: Հետագայում ՀՀ պաշտոնական դիրքորոշումը սահմանվել է 08.07.1992 թ․ ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հ. Ն-0663-1 որոշման մեջ․ «Հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգերի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների վրա … Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է. 1. Հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը: 2. Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։»

Անհեթեթ է ՀՀ իշխանությունների կողմից հնչող այն պնդումը, թե իբր Ալմա-Աթայում 1991 թ․ դեկտեմբերի 21-ին ստորագրված ԱՊՀ ստեղծման մասին փաստաթղթով ՀՀ-ը ճանաչել է նախկին ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմում։ Այդ դեպքում ինչո՞ւ էր հայկական կողմը աջակցում Արցախին 1992-1994 թթ․ պատերազմում։ Հատկանշական է, որ այդ փաստաթղթով առաջնահերթ ամրագրվել է արդեն իսկ իրացված ազգային ինքնորոշման իրավունքը հարգելու անհրաժեշտությունը, իսկ ՀՀ-ն այդ միջազգային փաստաթուղթը վավերացրել է վերապահումով, որով Արցախը չի դիտարկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում։ Ալմա-Աթայի հռչակագիրը չի ձևակերպել նաև Տավուշի կամ ՀՀ այլ տարածքի արտաքին սահմանի գծման կոնկրետ տեղամասեր և աշխարհագրական կոորդինատներ, որովհետև նման հարցերը այդ հարթակում և այդ ձևաչափով չեն կարգավորվում։ Բացի այդ՝ խորհրդային միութենական հանրապետությունների սահմանները ԽՍՀՄ-ում դիտարկվում էին որպես ներքին սահմաններ, որոնց սահմանազատման գործընթացը հազվադեպ է ընթացել միջազգային իրավունքի սկզբունքների տառին համապատասխան։ Դրա լավագույն ապացույցն այն է, որ, օրինակ, Արցախի վերաբերյալ խորհրդային տարիներին ՀԽՍՀ և ԱդրԽՍՀ միջև երբևէ տարածքային խնդիրները կարգավորող միջհանրապետական որևէ փաստաթուղթ չի ստորագրվել։ Միայն ՀԽՍՀ սահմանային առանձին տեղամասերի վերաբերյալ ստորագրվել են արձանագրություններ, որոնք սահմանների ընդհանուր երկայնքի պատկերը, այնուամենայնիվ, չեն արտացոլում։ ՀՀ կառավարության սահմանած սկզբունքներով առաջնորդվելու պարագայում մենք կորցնելու ենք ոչ միայն ռազմավարական գերշահեկան դիրքերը սահմանին, այլև վտանգելու ենք Վրաստանի հետ մեր հանրապետությունը կապող կենսական նշանակության միջպետական մայրուղին։

«Սահմանազատման» գործընթացն այս փուլում ամբողջությամբ ապօրինի է, քանի որ ոչ միայն տեղի է ունենում բացառապես ադրբեջանական կողմի օրակարգին լիարժեք համապատասխան, այլև նրանց բացահայտ ռազմաքաղաքական ճնշման ներքո, ինչպիսի պայմաններում միջպետական պայմանավորվածություններն ի սկզբանե առոչինչ են։ Համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ նախ հարևան պետությունները պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատեն, հետո միայն անցնեն սահմանային վերջնական ճշգրտումների, ինչպիսիք ներկա պահին կատարվում են, օրինակ, Վրաստանի և Ադրբեջանի միջև։ ՀՀ Սահմանադրությունը ևս նախատեսում է նման հարցերի կարգավորումը միջպետական պայմանագրով, որը պետք է անցնի վավերացման գործընթաց, իսկ փոխվարչապետի գլխավորությամբ ստեղծված սոսկ խորհրդատվական հանձնաժողովն ադրբեջանական կողմի հետ տարածքային որոշումներ կայացնելու իրավասություն չունի, իսկ վարչապետը և Կառավարությունը իրավասու չեն հանձնաժողովին «որոշումներ» կայացնելու մանդատ տալ, ինչի մասին պաշտոնապես հայտարարում են։ Ավելին՝ տարածքային փոփոխությունների հարցերը կարգավորում ստանում են հանրաքվեով։ ՀՀ իշխանություններն իրենց նախընտրական ծրագրում որևէ զիջում չեն նախատեսել, նույնիսկ առաջարկում էին հասնել Արցախի կարգավիճակի միջազգային ճանաչման, մինչդեռ իրենց գործողությունները տրամագծորեն հակառակն են։ Հենց այդ օրակարգով է իշխող վարչախումբը ստացել ընտրողների վստահության քվեն։ Սա նշանակում է, որ, կատարելով նախընտրական ծրագրին հակառակ գործողություններ, ՀՀ իշխանությունները կորցրել են իրենց լեգիտիմությունը։ Մինչ օրս չեն վերադարձվել նույնիսկ 2020 թ. պատերազմի ռազմագերիներից շատերը, որոնց վերադարձնելու մասին խոստանում էին այդ նույն նախընտրական շրջանում, իսկ ռազմագերիների հանձնումը յուրաքանչյուր պետության անբեկանելի պարտավորությունն է, ինչից հրաժարվում է Ադրբեջանը և փոխարենը շարունակում տարածքային նոր պահանջներ ներկայացնել։

Շարունակական տարածքային կորուստները և ստեղծված սահմանային վիճակը հայոց պետականության հետագա զարգացման և անգամ գոյության համար լրջագույն սպառնալիքներ են ստեղծել, ինչը խորը անհանգստություն է առաջացրել հասարակության տարբեր շերտերի, այդ թվում՝ պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում: Հաշվի առնելով այդ սպառնալիքների չեզոքացման անհրաժեշտությունը, իշխանությունների կողմից հանրության լայն շերտերի կարծիքը հետևողականորեն անտեսելու քաղաքական կեցվածքը և ելնելով ապագա սերունդների առաջ պատասխանատվության զգացողությունից՝ կրթության և գիտության ոլորտի ներքոնշյալ ներկայացուցիչներս մեր աջակցությունն ենք հայտնում Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի սկսած շարժմանը և կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա:

Հայտարարությունը բաց է ՀՀ կրթական և գիտական բոլոր հաստատություններում աշխատող անձանց համար։

Անվանացանկ (պարբերաբար թարմացվող).

1. Միքայել Մալխասյան – պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

2. Դավիթ Հայրապետյան – հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

3. Վարուժան Գեղամյան – պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

4. Գևորգ Դանիելյան – իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

5. Արթուր Աթանեսյան – քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

6. Վահագն Վարագյան – կենսաբանական գիտությունների թեկնածու

7. Արմեն Ավետիսյան – բանասիրական գիտությունների թեկնածու

8. Սաթենիկ Վարդանյան – արվեստագիտության թեկնածու, դոցենտ

9. Մենուա Սողոմոնյան – պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

10. Ամալյա Սողոմոնյան – բանասիրական գիտությունների թեկնածու

11. Տարոն Վարազդատյան – տնտեսական գիտությունների թեկնածու

12. Գարիկ Քեռյան – քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

13. Տիգրան Զալինյան – ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու

14. Աշոտ Հայրունի – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

15. Աննա Մկրտչյան – տնտեսագիտության դասախոս

16. Կարինե Եղիազարյան – պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

17. Լիլիթ Մելիքյան – պատմական գիտությունների թեկնածու

18. Գևորգ Հարությունյան – պատմական գիտությունների թեկնածու

19. Անժելա Էլիբեգովա – քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ

20. Հայկ Զաքարյան – ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու

21. Ռիտա Սաղաթելյան – բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

22. Սիրանուշ Գալշոյան – բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

23. Աստղիկ Ավետիսյան – բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

24. Խաչիկ Գալստյան – քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

25. Վահե Արսենյան – բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

26. Արտյոմ Տոնոյան – բանասիրական գիտությունների թեկնածու

27. Գարիկ Միսակյան – իրանագիտության դասախոս

28. Ահարոն Վարդանյան – իրանագիտության դասախոս

29. Էրիկ Դավթյան – պատմական գիտությունների թեկնածու

30. Արա Աթայան – ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

31. Արմեն Մանվելյան – պատմական գիտությունների թեկնածու

32. Վահե Սարգսյան – պատմական գիտությունների թեկնածու

33. Կամո Աթայան – մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

34. Կարեն Իգիթյան – կովկասագիտության դասախոս

35. Վահե Թորոսյան – իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

36. Հովհաննես Խորիկյան – պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ

37. Ցոլակ Ակոպյան – քաղաքական գիտությունների թեկնածու

38. Արման Մալոյան – պատմական գիտությունների թեկնածու

39. Աղասի Միքայելյան – ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու

40. Աշխեն Բեգլարյան – քաղաքական գիտությունների թեկնածու

41. Էդգար Էլբակյան – քաղաքագիտության դասախոս

42. Մարինա Մադոյան – պատմության դասախոս

43. Գագիկ Համբարյան – դասախոս

44. Լիլիթ Հովհաննիսյան – պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

45. Կարապետ Հակոբյան – պատմական գիտությունների թեկնածու

46. Հրանտ Միքայելյան – քաղաքագիտության դասախոս

47. Լիանա Դալլաքյան – պատմության դասախոս

48. Գոռ Սարգսյան – պատմական գիտությունների թեկնածու

49. Թադևոս Չարչյան – բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

50. Միքայել Բադալյան – պատմական գիտությունների թեկնածու

51. Օլիմպիա Գեղամյան – իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

52. Լուսինե Զաքարյան – պատմության ուսուցիչ

53. Տիգրան Քոթանջյան – ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու

54. Անուշ Մարտիրոսյան – բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

55. Էդիկ Մինասյան – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

56. Հովիկ Գրիգորյան – պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

57. Տիգրան Գևորգյան – պատմական գիտությունների թեկնածու

58. Ռուբեն Մելքոնյան – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

59. Ալեքսանդր Սարգսյան – քաղաքական գիտությունների թեկնածու

60. Նարեկ Գալստյան – քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ

61. Աբրահամ Գասպարյան – քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ

62. Ալիկ Ղարիբյան – պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

63. Վոլոդյա Գասպարյան – մանկավարժական գիտությունների թեկնածու

64. Վաղարշակ Հարությունյան – դաշնակահար, պրոֆեսոր

65. Վարդուհի Խաչատրյան – բժշկական գիտությունների թեկնածու

66. Աստղիկ Հակոբյան – պատմական գիտությունների թեկնածու

67. Խաչատուր Մովսեսյան – ԵՊՀ նախկին դասախոս

68. Տիգրան Նաղդալյան – իրավաբանական գիտությունների թեկնածու

69. Նարեկ Միրզոյան – դասախոս

70. Արսեն Թավադյան – իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

71. Շուշանիկ Ղազարյան – հայոց լեզվի և գրականության դասախոս

72. Արթուր Մկրտչյան – պատմության ուսուցիչ

73. Արթուր Ավետիսյան – տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

74. Սուրեն Մանուկյան – պատմական գիտությունների թեկնածու

75. Արմինե Խերանյան – հայոց լեզվի և գրականության դասախոս

76. Սյուզան Նաջարյան – կորեերենի դասախոս

77. Գուրգեն Հովհաննիսյան – քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ

78. Լիլիթ Մակարյան – պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

79. Արևիկ Քամալյան – բանասիրական գիտությունների թեկնածու

80. Կարեն Եղոյան – տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

81. Կարինա Մաթևոսյան – անգլերենի դասախոս

82. Սաբինա Մուրադյան – թուրքագիտության դասախոս

83. Արփինե Ավետիսյան – անգլերենի ուսուցիչ

84. Լիանա Պետրոսյան – պատմական գիտությունների թեկնածու

85. Վարդան Պետրոսյան – բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

86. Վահե Հովհաննիսյան – իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

87. Դավիթ Սարգսյան – բանասիրական գիտությունների թեկնածու

88. Գոռ Ալեքսանյան – աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ

89. Հռիփսիմե Մկրտչյան – ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու

90. Արմեն Խաչիկյան – սոցիոլոգիայի դասախոս

91. Թամարա Զալինյան – քաղաքագիտության դասախոս

92. Սերգեյ Մելքոնյան – պատմական գիտությունների թեկնածու

93. Գևորգ Վիրաբյան – իրավաբանական գիտությունների թեկնածու

94. Միհրան Հակոբյան – պատմական գիտությունների թեկնածու

95. Կարինե Թովմասյան – հայոց լեզվի և գրականության դասախոս

96. Մարինե Գևորգյան – պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

97. Մհեր Աբրահամյան – պատմական գիտությունների թեկնածու

98. Գեղամ Բադալյան – պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

99. Սիրանուշ Հարությունյան – դաշնակահար, դասախոս

100. Ավետիք Հարությունյան – իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

101. Ատոմ Մարգարյան – տնտեսագիտության թեկնածու, պրոֆեսոր

102. Աբրահամ Բախչագուլյան – տնտեսագիտության թեկնածու

103. Շուշան Երիցյան – պատմության դասախոս

104. Հասմիկ Հովհաննիսյան – բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

105. Վարուժան Յափուջյան – ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու

106. Ատոմ Մխիթարյան – ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

107. Կարապետ Թոմիկյան – տնտեսագիտության թեկնածու

108. Մարիամ Մելքոնյան – թյուրքագիտության դասախոս

109. Հայկ Ֆարմանյան – տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

110. Իսկուհի Ավանեսյան – պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

111. Իլոնա Ալեքսանյան – տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

112. Սահակ Մանուկյան – իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

113. Ռեբեկա Մարգարյան – բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

114. Վահրամ Աբրահամյան – տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

115. Արթուր Դավթյան – իրավաբանական գիտությունների թեկնածու

116. Նարինէ Դիլբարեան – բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

117. Եկատերինա (Քեյթ) Թահիրյան – առողջապահության ավագ դասախոս (Սայմոն Ֆրեյզեր համալսարան, Կանադա)

118. Մարիամ Սաֆարյան – պատմության ուսուցիչ

119. Անի Մելքոնյան – պատմության ուսուցիչ

120. Լիլիթ Ղուկասյան – տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

121. Վահագն Գրիգորյան – իրավաբանական գիտությունների թեկնածու

122. Գուրգեն Մարտիրոսյան – տեխնիկական գիտությունների թեկնածու

123. Լիլիթ Արզումանյան – բանասիրական գիտությունների դոկտոր

124. Գայանե Պողոսյան – արվեստագիտության թեկնածու

125. Հովիկ Ավանեսով – կովկասագիտության ինստիտուտի ղեկավար

126. Արամ Թալալյան – ՀՀ վաստակավոր արտիստ, դասախոս

127. Աննա Մայիլյան – ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր

128. Արփինե Բաբլումյան – պատմական գիտությունների թեկնածու

129. Գայանե Ամիրաղյան – արվեստագիտության թեկնածու, երաժշտագետ

130. Լիա Հարությունյան – տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

131. Լևոն Հովսեփյան – պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

132. Քրիստինե Մելքոնյան- պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

133. Սուսաննա Սերոբյան – պատմության դասավանդման մեթոդիկայի դասախոս, մեթոդիստ-մանկավարժ

134. Դրո Ծատուրյան – սփյուռքագիտության դասախոս

135. Անահիտ Չուբարյան – ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

136. Ռուզաննա Պարոնյան – պատմության ուսուցիչ

137. Ալբինա Հարությունյան – պատմության ուսուցիչ

138. Ստելա Գալստյան – ֆիզիկայի ուսուցիչ

139. Նաիրա Նազարյան – արվեստագիտության թեկնածու

140. Նունե Սարումյան – պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

141. Արմեն Մարուքյան – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

142. Ալվինա Աղաբաբյան – դասախոս, գիտաշխատող

143. Եզնիկ Միրզոյան – ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

144. Կիմա Պետրոսյան – քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ

145. Տիգրան Հարությունյան – բանասիրական գիտությունների թեկնածու, գիտաշխատող

146. Սեդա Օհանեան – պատմական գիտությունների թեկնածու

147. Անի Ֆիշենկճեան – պատմական գիտությունների թեկնածու

148. Մարիամ Հովսեփյան – բանասիրական գիտությունների թեկնածու

149. Բաբկեն Հովհաննիսյան – ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու

150. Հայկ Ղազարյան – տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

151. Ստեփան Սահակյան- ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

152. Գուրգեն Մելիքյան – բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ

153. Սուսաննա Բաղդասարյան – կենսաբանական գիտությունների թեկնածու, գիտաշխատող

154. Անահիտ Մկրտչյան – մեթոդիստ, մանկավարժ, սոցիալական հոգեբան

155. Վոլոդյա Միրզոյան – քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ

156. Սամվել Վարդապետյան – քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ

157. Սերգեյ (Արա) Խուդավերդյան – խմբագիր

158. Վրեժ Ասլամազյան – պատմական գիտությունների թեկնածու, իրավաբանական գիտությունների թեկնածու

159. Բալասան Դավթյան – ֆիզիկայի ուսուցիչ

160. Աննա Գալստյան- կենսաֆիզիկ, ԵՊՀ ասպիրանտուրայի շրջանավարտ

161. Անահիտ Միրիջանյան – անգլերենի դասախոս

162. Վահե Դավթյան – քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

163. Մարիամ Խաժակյան – բանասիրական գիտությունների թեկնածու

164. Տարոն Սիմոնյան – իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

165. Հարություն Զաքոյան – տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

166. Էմմա Խաչատրյան – արևելագետ

167. Շանթ Նավասարդյան – ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու

168. Թամարա Բաղդադյան – անգլերենի դասախոս

169. Արթուր Գևորգյան – քանդակագործ, դասախոս

170. Սոֆիա Հովսեփյան – մանկավարժության դասախոս

171. Սաթենիկ Սարգսյան – անգլերենի դասախոս

172. Գագիկ Սարգսյան – մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր

173. Հասմիկ Ստեփանյան – իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

174. Նարինե Հարությունյան – գիտաշխատող

175. Հրաչուհի Միրզոյան – հաղորդակցության նախկին դասախոս

176. Սուրեն Սարգսյան – ամերիկագիտության նախկին դասախոս

Տեսանյութեր

Լրահոս