«Այստեղ հաց, այստեղ կաց» Փաշինյանի թեզը նույն սերիայից է, ինչ «Արարատը հանենք, Արագածը դնենք», կամ «արգելոց» բառը լավը չէ, եկեք փոխենք»։ Սրանք ի՞նչ երկրի ղեկավարի քննարկելու թեմաներ են։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանն է։
ԵՊՀ մի շարք դասախոսներ, արձագանքելով Տավուշի մարզում «սահմանազատման» ապօրինի գործընթացում ՀՀ տարածքային կորուստներին և դրանով պայմանավորված` Տավուշի թեմի առաջնորդի գլխավորությամբ սկսված շարժմանը, հայտարարություն են տարածել, որին կարող են միանալ ՀՀ ուսումնական բոլոր հաստատություններում դասավանդողները և ակադեմիական գիտաշխատողները։
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կառավարության նպատակադրումն է՝ Հայաստանում ուսուցիչները ստանան 800 հազար, 900 հազար, 1 մլն 200 հազար դրամ աշխատավարձ, և ըստ Փաշինյանի՝ կամավոր ատեստավորման համակարգը դա կարող է թույլ տալ: «Ուսուցիչները կարող են իրենք որոշում կայացնել իրենց աշխատավարձերի կրկնապատկման և նույնիսկ եռապատկման մասին»,- շեշտել էր Նիկոլ Փաշինյանը: