Բաժիններ՝

Յուրաքանչյուր խաղ մեզ համար եզրափակիչ է. Մանուչարյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը խոսել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 26-րդ տուրում «Տոմի» նկատմամբ տարած հաղթանակի (2։0) մասին։ Այս մասին հաղորդում է Sportbox.ru-ն։

– Չէի ասի, թե բուռն էմոցիաներ են ինձ մոտ, ավելի շուտ հոգնածություն եմ զգում։ Մեզ համար յուրաքանչյուր հանդիպում եզրափակչի նման է, իսկ ամենակարևոր խաղն առաջիկա հանդիպումն է։ Ուզում ենք հաղթել մնացած բոլոր խաղերում և մրցաշրջանի արդյունքներով առաջին տեղը զբաղեցնել։

– Արագ գոլից հետո «Ուրալն» արդեն իր տարերքի մեջ էր, այդպես չէ՞։

– Իհարկե, առաջին գոլը մեզ թույլ տվեց խաղալ հաշվով։ Սակայն որոշիչ դարձավ 2-րդ գոլը՝ ընդմիջումից անմիջապես առաջ։ Թեև կարծում եմ, որ հաշիվն ավելի խոշոր պետք է լիներ։

Հիշեցնենք, որ այդ խաղում 2 գոլերն էլ խփել է մեր ֆուտբոլիստը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս