Բաժիններ՝

Սիրիայի իշխանություններն ապստամբներին մեղադրել են երկրի նավթահանքերն այրելու մեջ

BBC-ի փոխանցմամբ՝ սիրիական ընդդիմության զինված խմբերը Սիրիայի արևելքում ընկած Դեյր-եզ-Զոր նահանգում այրել են երեք նավթահանք: Այս մասին հայտարարել են Սիրիայի իշխանությունները:

Նշվում է, որ տվյալ նահանգի մեծ մասը վերահսկվում է ապստամբների կողմից և նավթահանքերն այրելու պատճառ է դարձել այն, որ ապստամբների տարբեր խմբավորումները չեն կարողացել պայմանավորվածության գալ իրենց ձեռքում հայտնված նավթի շուրջ:

Սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ բացի այդ երեք նավթահանքերից, սիրիացի ապստամբներն այրել են ևս 6 նավթահանք: Սակայն գործակալությունը չի հայտնել, թե որտեղ են գտնվել տվյալ նավթահանքերը:

Չնայած Սիրիայում ընթացող բախումներին՝ երկրի մեծ մասում շարունակվում է նավթի արդյունահանումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս