Բաժիններ՝

Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով

Այս պահին Կիևի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան, ռուսական «հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի–ն՝ մեջբերելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը։

«Նախագահի (խմբ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին) դիրքորոշումը քաջ հայտնի է… վերջին անգամ նա այս մասին խոսել է նախագահ (խմբ. Բելառուսի նախագահ) Լուկաշենկոյի հետ զրույցի ժամանակ։ Դա հետևողական, ռուսական դիրքորոշում է։ Բայց առայժմ, այս պահին, բանակցությունների համար նախադրյալներ չկան, քանի որ Ուկրաինայի դիրքորոշումը որևէ բանակցություն չընդունելու վերաբերյալ նույնպես պարզ է և բոլորին քաջ հայտնի»,-հայտարարել է Պեսկովը՝ հավելելով, որ Ռուսաստանի «հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս