Բաժիններ՝

Ինչպես կարելի է գարնանը չմրսել

Բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ: Այս մասին ասել է բժիշկ Թեժալ Շելաթը։

Բժիշկը բացատրել է, որ գարնանը շատերի խոցելիությունը սուր շնչառական հիվանդությունների նկատմամբ պայմանավորված է վիտամինների պակասով և եղանակի փոփոխականությամբ, ինչը դժվարացնում է հագուստի ընտրությունը։ Դրսի ջերմաստիճանի տատանումները կարող են հանգեցնել ձեր մարմնի ջերմաստիճանի փոփոխության, որն իր հերթին մեծացնում է մրսածության և գրիպով հիվանդանալու հավանականությունը:

Մրգերից կամ հավելումներից բավարար քանակությամբ վիտամին C-ի օգտագործումն օգնում է ամրապնդել իմունային համակարգը, ասում է Շելաթը: Կիտրոնն ու նարինջը հարուստ են վիտամին C-ով։ Այս ցիտրուսային մրգերը կարելի է օգտագործել առանձին-առանձին, կամ կտրատել շերտերով և ավելացնել ջրի մեջ՝ «վիտամինացված» ըմպելիք ստեղծելու համար:

Մրսածությունը կանխելու մեկ այլ միջոց է կանոնավոր մարզվելը: Բժիշկը խորհուրդ է տալիս ակտիվ լինել շաբաթական առնվազն 30 րոպե: Ըստ shantnews-ի՝ նա հավելել է, որ կանոնավոր վարժությունները (ինչպես նաև կանոնավոր քայլելը) բարելավում են արյան շրջանառությունը, թթվածնի մատակարարումը և բջջային ֆունկցիան։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս