Բաժիններ՝

Ծովախեցգետիններով թթվապուր

Բաղադրիչները՝

  • 2 լիտր ձկնային արգանակ
  • 400 գ մաքրած ծովախեցգետիններ
  • 2 հատ թթու վարունգ
  • 100 գ շագանակագույն բրինձ
  • 4 հատ կարտոֆիլ
  • 1 հատ գազար
  • 2 հատ մաղադանոսի արմատ
  • 1 գլուխ սոխ
  • 5 ճ.գ. վարունգի թթվաջուր
  • 2 ճ.գ. բուսական յուղ
  • 5 ճ.գ. թթվասեր
  • 2 ճ.գ. մաղադանոսի կտրտած տերևներ

Պատրաստման եղանակը

Գազարը, մաղադանոսի արմատը և սոխը տաշեղների ձևով կտրատեք ու յուղի մեջ տապակեք:

Վարունգը մաքրեք կեղևից ու սերմերից, շեղանկյունաձև կտրատեք և 15 րոպեով մտցրեք 2-3 ճ.գ. արգանակի մեջ:

Կարդացեք նաև

Կարտոֆիլը երկար ուղղանկյունների ձևով կտրատեք:

Բրինձը լցրեք եռացող արգանակի մեջ, ավելացրեք նաև կարտոֆիլն ու 10 րոպե եփեք: Ավելացրեք յուղի մեջ տապակած բանջարեղենն ու ևս 10 րոպե եփեք: Ապա արգանակի մեջ լցրեք ծովախեցգետինները, վարունգը, վարունգի թթվաջուրը, աղ ու պղպեղ արեք, եռացրեք ապուրը մինչև պատրաստ լինելը:

Մատուցելիս ապուրը համեմեք թթվասերով ու կտրտած կանաչիով:

Տեսանյութեր

Լրահոս