Նյու Յորքում սկսվել է Թրամփի դեմ քրեական գործով դատավարությունը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Նյու Յորքի դատարան, որտեղ սկսվում է իր սիրուհիներին լռեցնելու նպատակով նրանց վճարելու և դրա պատճառով գործարար հաշվետվությունները կեղծելու գործով քրեական դատավարությունը։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Թրամփի ենթադրյալ սիրուհիներն են նախկին մի պոռնոաստղ և Playboy-ի մի մոդել։
Սա պատմական իրադարձություն է, քանի որ ԱՄՆ որևէ նախկին նախագահ երբևէ քրեական հետապնդման չի ենթարկվել։
Թրամփի հանդեպ մեղադրանքը ներառում է 34 կետ՝ կապված գործարար հաշվետվությունները կեղծելու հետ, որի նպատակն է եղել, ենթադրաբար, 2016 թ․ ընտրություններից առաջ «վնասարար տեղեկությունները և անօրինական գործողությունները ամերիկացի ընտրողներից թաքցնելը»։