Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Իրաք
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 22-ին պաշտոնական այցով մեկնել է Իրաք։
Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Մեկօրյա այցի ընթացքում Էրդողանը հանդիպումներ կունենա Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի և վարչապետ Մուհամմեդ Շիա ալ Սուդանիի հետ։
Թուրքիայի և Իրաքի ղեկավարների հանդիպումից հետո տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս և երկկողմ համաձայնագրերի ստորագրման արարողություն։
Այցի շրջանակներում Էրդողանը կայցելի նաեւ Էրբիլ քաղաք։