ԱԳՆ-ն արձագանքել է ապօրինի ներգաղթյալների արտաքսման վերաբերյալ The Times-ի հրապարակմանը

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է The Times-ի հրապարակմանը, որտեղ տվյալների արտահոսք է եղել Հայաստան ներգաղթյալներ ուղարկելու շուրջ Մեծ Բրիտանիայի բանակցությունների վերաբերյալ:

«Հայաստանն ու Մեծ Բրիտանիան քաղաքական երկխոսության լայն օրակարգ ունեն։ Բայց բովանդակային կամ տեխնիկական բանակցություններ կոնկրետ հրապարակման մեջ բարձրացված հարցի շուրջ (The Times) չեն եղել»,- ArmeniaSputnik -ին հայտնել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Տեսանյութեր

Լրահոս