Մայքլ Ջորդանի սպորտային կոշիկները վաճառվել են 482,000 դոլարով
Chicago Bulls-ի նախկին բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի սպորտային կոշիկներն աճուրդում վաճառվել են 482 հազար դոլարով։ Այս մասին հայտնում է Sothebys աճուրդի կայքը։
Նշվում է, որ Ջորդանն այս կոշիկները կրել է 1995/1996 մրցաշրջանում Բասկետբոլի ազգային ասոցիացիայի եզրափակիչ փուկի Seattle SuperSonics-ի դեմ խաղում։ Այդ խաղն ավարտվել է Չիկագոյի ակումբի պարտությամբ՝ 78։89 հաշվով։ Սակայն այս պարտությունը չխանգարեց Մայքլ Ջորդանին և նրա թիմին անցնել եզրափակիչ փուլ։ Բուլզը հաղթեց ընդհանուր 4-2 հաշվով։
Այս հաղթանակը ամերիկացի պաշտպանին թույլ տվեց նվաճել իր չորրորդ տիտղոսը` վեց հնարավորից։
Հաղորդվում է, որ վաճառված սպորտային կոշիկներն ունի հենց բասկետբոլիստի ինքնագիրը։
Հիշեցնենք, որ Մայքլ Ջորդանը Չիկագոյի հետ նվաճեց NBA-ի վեց տիտղոս։ Բացի այդ, նա երկու անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն ԱՄՆ-ի հավաքականի կազմում։