Բաժիններ՝

Վրաստանում դեռահասը մեղադրվում է 8-ամյա աղջկա նկատմամբ ոտնձգության մեջ

Վրաստանի Սամեգրելոյի մունիցիպալիտետի գյուղերից մեկում ութամյա աղջկա նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով անչափահաս տղա է ձերբակալվել։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Radiotavisupleba լրատվամիջոցի փոխանցմամբ` ձերբակալվածը 9-րդ դասարանի աշակերտ է։

Դեռահասները միմյանց ճանաչել են պարի խմբակից։ Դեպքի մասին իրավապահներին հայտնել է աղջկա մայրը։

Զուգդիդիի շրջանային դատարանը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանքը։ Նա ձերբակալվել է ապրիլի 4-ին։ Դեռահասներին ոստիկանությունում հարցաքննել են ծնողների ներկայությամբ։

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ դեպքը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով, որը վերաբերում է բռնաբարությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930