Հարավային Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցությունների թատերաբեմ․ Նասեր Քանանի

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, անդրադառնալով Բրյուսելի եռակողմ հանդիպմանը, ընդգծել է Հարավային Կովկասում կայունություն ու խաղաղություն հաստատելու համար տարածաշրջանային համագործակցության կարևորությունը։

Նա շեշտել է.«Իրանը համոզված է՝ Հարավային Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցությունների թատերաբեմ։
Տնտեսական համագործակցության ամրապնդումը և կապերի ընդլայնումը, ազդեցիկ դեր ունի Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման, տնտեսական զարգացման հարցում։

Փոխադարձ շահերի հիման վրա համագործակցության զարգացման, կայունության ու խաղաղության ամրապնդման, հակասությունների խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է օգտվել տարածաշրջանային մեխանիզմների,այդ թվում՝ 3+3 խորհրդատվական մեխանիզմի հնարավորություններից»։

«Իրանն այսօր» տելեգրամային ալիք

Տեսանյութեր

Լրահոս