Սա Նիկոլ Փաշինյանի գրանցած պատմական ամենացածր ցուցանիշն է, նույնիսկ «նախկինները» նման ցուցանիշ չէին գրանցում. Արամ Նավասարդյան

Մարտի 27-29-ն ընկած ժամանակահատվածում «GALLUP» International Association» ընկերությունը ՀՀ ողջ տարածքում հարցում է կատարել՝ Տավուշում սահմանազատման, Նիկոլ Փաշինյանի կատարած աշխատանքի արդյունավետության, ՀՀ-ում քաղբանտարկյալների, ինչպես նաև Հայաստանի բարեկամ երկրների վերաբերյալ։

Հարցվածների 54 տոկոսը համարում է, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, նրանց միայն 8 տոկոսն է Նիկոլ Փաշինյանի կատարած աշխատանքը դրական համարել, հարցվածների մեծ մասի համար  Հայաստանի բարեկամ երկիր է Իրանը, Միացյալ Նահանգները, Չինաստանը, Վրաստանը։ Այս շարքում Ռուսաստանն իր դիրքերը զիջել է, ինչը, «GALLUP» International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի գնահատմամբ, հետևանքն է ՀՀ գործող իշխանությունների իրականացրած հակառուսական քարոզչության:

«Փաստը մնում է փաստ, որ կան հայտարարություններ, որոնք իշխանությունների կողմից ակտիվորեն հրամցվում ու մեկնաբանվում են, և կան կոնկրետ գործողություններ։ Հիմա մենք արձանագրում ենք մեր հասարակության արձագանքն այդ բոլոր մեսիջներին և փաստերին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով հարցման արդյունքները՝ ասաց Արամ Նավասարդյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի աշխատանքի արդյունավետության վերաբերյալ հարցվածների տված բացասական գնահատականին, Արամ Նավասարդյանը նշեց, թե  չի կարծում, որ իշխանությունն այս պատկերը չունի, քանի որ նրանք էլ սեփական հարցումներն են անում։

Կարդացեք նաև

«Մենք տեսնում ենք, որ սա Նիկոլ Փաշինյանի գրանցած պատմական ամենացածր ցուցանիշն է, նույնիսկ իրենց ասած «նախկինները» նման ցուցանիշ չեն գրանցել»,- եզրափակեց Արամ Նավասարդյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930