Զոհրաբյանին ճանաչում է հարցվածների 91,9 տոկոսը, Աշոտյանին՝ 81.2%-ը, Թաթոյանին՝ 63.1% Gallup
GALLUP International Association-ը Հայաստանում հարցումներ է անցկացրել և, մասնակիցներին ցույց տալով քաղաքական-հասարակական գործիչներին, հետաքրքրվել է՝ արդյո՞ք ճանաչում են նրանց։
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին ճանաչել է հարցվածների 91,9 տոկոսը։
«Արմեն Աշոտյանը, Արթուր Վանեցյանը և Էդմոն Մարուքյանը երկրորդ հորիզոնականում են։ Արմեն Աշոտյանին ճանաչել է հարցվածների 81,2 տոկոսը։ Իսկ Արման Թաթոյանին՝ 63,1 տոկոսը։ Արթուր Վանեցյանին ճանաչել է 82,2 տոկոսը։

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանին ճանաչել է հարցվածների 37,9 տոկոսը»,- հարցման արդյունքներն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում



