Եթե առաջիկա կիրակի անցկացվեն ընտրություններ, հարցվածների 23.9 տոկոսը չի քվեարկի. Նավասարդյան

«Եթե առաջիկա կիրակի օրը լինեին Խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեք»․ սա «Գելափ ինթերնեշնլ ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության հերթական հարցման հերթական հարցերից մեկն է։

Այս հարցին 1101 հարցվածների պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ․

Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն՝ 17,3 տոկոս,

Սամվել Կարապետյանի կուսակցությունը՝ 13,4 տոկոս,

Կարդացեք նաև

«Հայաստան» դաշինք՝ 6,4 տոկոս,

 ԲՀԿ՝ 3,8 տոկոս,

«Պատիվ ունեմ» դաշինք,  ՀՀԿ՝ 3,4  տոկոս,

ԴՕԿ կուսակցություն՝ 2,5 տոկոս:

Մյուս կուսակցությունների օգտին պատասխանները տատանվել են 0,5-1,1 տոկոսների շրջակայքում։

«Ընդհանրապես չեմ քվեարկի» տարբերակն ընտրել է հարցվածքների 23,9 տոկոսը, հարցին դժվարացել է պատասխանել 16,3 տոկոսը, հրաժարվել է պատասխանել 5 տոկոսը։

Վերջին ցուցանիշների առնչությամբ՝ «Գելափ ինթերնեշնլ ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը նկատեց․ «Նվազել է այն մարդկանց քանակը, որոնք նախորդ հետազոտություններում նշում էին, որ չեն քվեարկելու․ եթե մենք նախկինում ունենում էինք մոտ 60-65 տոկոս ցուցանիշ, ապա այս շրջափուլում ունենք այդ ցուցանիշի նվազում, և մոտ 40 տոկոսն է հիմա, որ ասում են՝ դեռ չեն կողմնորոշվել, կամ չեն մասնակցելու»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930