Ռոբերտ Լևանդովսկին կխաղա՞ Կլասիկոյում
Ռոբերտ Լևանդովսկին չի որակազրկվի «Բարսելոնա»-«Ռեալ» խաղի համար:
Լա Լիգայի 30-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ հաղթեց «Լաս Պալմասին» (1:0): Լևանդովսկին 81-րդ րոպեին փոխարինվելիս դեղին քարտ ստացավ. նա խաղադաշտից դուրս չեկավ և նայեց մրցավարին մինչև դեղին քարտը չվաստակեց:
Սա Լևանդովսկու 5-րդ դեղին քարտն է առաջնությունում։ Այժմ լեհը բաց կթողնի «Կադիսի» դեմ հանդիպումը, սակայն «կմաքրվի» «Ռեալի» հետ խաղից առաջ, որը կկայանա մյուս տուրում։
Կարգապահական կանոններից բխում է, որ հատուկ դեղին քարտ ստացած խաղացողը կարող է պատժվել ավելի երկար որակազրկմամբ։ Սակայն, ինչպես գրում է Mundo Deportivo-ն, Լևանդովսկու դեպքում դա տեղի չի ունենա, քանի որ մրցավար Մատեո Բուսկետսը արձանագրությունում չի նշել, որ Ռոբերտը հատուկ զգուշացում է ստացել։ Արձանագրության մեջ ասվում է, որ հարձակվողը պատժվել է փոխարինվելուց հետո երկար ժամանակով խաղադաշտը լքելու համար։
Այսպիսով, մրցութային հանձնաժողովը դժվար թե հետագայում պատժի Լևանդովսկուն։ Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե երրորդ կողմը (այլ ակումբ կամ մարմին) բողոքի, որ Ռոբերտը դիտավորյալ է ստացել քարտը: Այս տարբերակը քիչ հավանական է թվում, քանի որ նման բողոք ներկայացնելու վերջնաժամկետն այսօր էր:
Եթե բողոք չլինի, Լևանդովսկին բաց կթողնի մեկ հանդիպում՝ «Կադիսի» դեմ: