«SutNikol-ը շուտով անցյալում է մնալու՝ իր հետևից թողնելով միայն ամոթ ու խայտառակություն և ապագա սերունդներին պատգամ՝ երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք չլինել նիկոլ…». Սամսոնյան
Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը «Արմանվիր» քրեակատարողական հիմնարկից այսօր՝ ապրիլի 1-ին, շնորհավորանք է հղել Նիկոլ Փաշինյանի «մասնագիտական տոնի առթիվ», որում ասված է.
«Աշխարհում բոլորն այս օրը նշում են որպես հումորի և միմյանց հետ կատակելու օր։ Հայ ժողովրդի համար, սակայն, այս օրը խորհրդանշում է մանկուրտների իշխանության պարագլխի էությունը։ Ստի, կեղծիքի, դավաճանության և աղետի հետ ասոցացվող և վերոթվարկվածների հոմանիշը դարձած ռեժիմի պարագլխի տոնը ասենք շնորհավոր։
SutNikol-ը շատ շուտով անցյալում է մնալու՝ իր հետևից թողնելով միայն ամոթ ու խայտառակություն և ապագա սերունդներին պատգամ՝ երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք չլինել նիկոլ…»։