Իսրայելում հազարավոր ցուցարարներ պահանջել են Նեթանյահուի հրաժարականը
Իսրայելում հազարավոր մարդիկ են դուրս եկել հակակառավարական ցույցերի։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության դեմ ցույցերը որոշ ժամանակով դադարել էին հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակումից և Գազայի հատվածում ռազմական գործողություններից հետո։
BBC-ն հաղորդում է, որ Երուսաղեմում ոստիկանությունը ջրցան մեքենաներից վատ հոտով ջուր է ցանել ցուցարարների վրա՝ ակցիան ցրելու համար։
Ցուցարարները պահանջել են Նեթանյահուի հրաժարականը և նոր ընտրություններ։ Բացի այդ, ակցիայի մասնակիցները պահանջել են անհապաղ համաձայնության հասնել ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող շուրջ 130 պատանդներին վերադարձնելու համար։