ՀՀ-ում ջրծաղիկը վերջին 3 տարիների ընթացքում աճել է շուրջ 4 անգամ, բայց ՀՀ առողջապահության նախարարությունը դեռ «մտածում է» կանխարգելման մասին. Անուշ Պողոսյան
Առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2024 թվականի մարտի 11-ին մամուլը ողողվեց մի գույժով՝ 9 տարեկան երեխան հիվանդանոցում մահացել էր, նախնական ախտորոշումն էր «Ջրծաղիկ»:
Հաշվի առնելով միջազգային ցուցանիշները, ըստ որի՝ 60.000 ջրծաղիկի դեպքից մեկի մոտ կարող է մահ արձանագրվել, ես հասկանում եմ, որ մեր առողջապահական համակարգը էպիդեմիոլոգիական առումով լուրջ բացթողումներ ունի, որ մեր երեխաները հասել են առողջական այն խնդրին, որ այսօր արդեն մահ է գրանցվում:
Եվ ահա ի պատասխան հարցումների՝ ստանում եմ հետևյալ տեղեկատվությունը, որ Հայաստանի Հարնապետությունում ջրծաղիկը վերջին 3 տարիների ընթացքում աճել է շուրջ 4 անգամ, բայց ՀՀ առողջապահության նախարարությունը դեռ «մտածում է» կանխարգելման մասին…
Հ.Գ. Իսկ ո՞ւր մնաց հանրային առողջապահական խնդիրների վերլուծությունը, թե՞ հանրային առողջապահական խնդիրը միայն քաղաքապետերի հետ նկարվելն է՝ առողջ ապրելակերպի խթանման շրջանակներում…»։