Այս ձախողված կառավարումը պայմանավորված, դավադրաբար փայփայված և մշակված է․ Անուշ Սեդրակյան

Սա ձախողված կառավարում է, ընդ որում՝ այդ ձախողվածության մեջ կա մի վտանգավոր բաղադրիչ, որից անգամ մտովի փորձում ենք խուսափել։ Մեկ-մեկ մեր մտքով անցնում է, որ սա պայմանավորված ձախողում է, այսինքն՝ հատուկ, դավադրաբար փայփայած և մշակած ձախողում է։ Երբ նայում ես բազմաթիվ քայլերի, ինչպե՞ս են արդարացվում քաղաքական, ոչ պետական այդ քայլերը։ Երեք գործոն կա՝ առաջինը պոպուլիզմն է, երբ մարդն անում է այն քայլերը, որոնք վնաս են պետությանը, բայց օգուտ են իր անձի փառքին և հռչակին։ Երկրորդը սեփական անձնական շահն է, երբ քանդում ես մի բան, մեկ այլ բան կառուցում, և դրանից փող ունես։ Երրորդն ուղղակի պրոֆեսիոնալիզմի պակասն է, երբ տեսնում ես երկարաժամկետ արդյունքները և շտկում ես։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց գրականագետ, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը։

«Երբ կա նախօրոք մտածված ծրագիր, որը, իհարկե, դու չես մտածել, դու ընդամենը դրա հատվածն ես, դու անում ես քայլեր, որոնք քեզ ձեռնտու չեն։ Մանր քայլերը հիշենք՝ Շուշին դժբախտ և դժգույն անվանելը, Արարատ Միրզոյանի ելույթից առաջ ասելը, թե Արցախի քաղաքացիական բնակչությանը վտանգ չի սպառնում, դասագրքերում, հատկապես՝ պատմության, տեղ գտնող նյութերը, զինանշանի, հիմնի դետալների փոփոխությունները, որոնք բացարձակ հարստացման աղբյուր չեն և որևէ կերպ չեն ավելացնում մարդու վարկանիշը։ Եթե մարդն այնուամենայնիվ գտնվում է հեղհեղուկ վիճակում՝ պարտված պատերազմ, վատ տնտեսական վիճակ, ամենուրեք ահագնացող վտանգներ, այդ ժամանակ մարդը չի օգտագործում այդ բառամթերքը, ոչ էլ անում է այդ միջոցառումները՝ մի պարզ պատճառով՝ դրա ժամանակը չէ, և դա գցում է գործչի վարկանիշը»,- ասաց հասարակական գործիչը։

«Քաղաքական գործիչը չի աշխատում իր պոպուլիզմի համար, գոնե այդ բնագավառում չի աշխատում իր հարստացման համար։ Այդ տիպի երևույթներում անմիջական հարստացման ճանապարհ չկա։ Եթե մենք մտցնում ենք դա ընդհանուր շղթայի մեջ, հասկանում ենք, որ դա պարտադրված, պլանավորված ծրագրի մաս է։ Դա այն հարստացումը չէ, որը սիրում է շահարկել ներկայիս իշխանությունը՝ գռփեցին, լափեցին, թափեցին։ Երբ մարդը գռփում, լափում, թափում է մի բան, այդ ճանապարհը բացահայտ է, օրինակ՝ գներն է սահմանում կամ բարձրացնում, շենք է կառուցում, մոնոպոլիա է վերցնում, դա շատ վատ բան է, քանի որ կոռուպցիան պետությունը քայքայող տարրերից մեկն է, բայց դա բացահայտ է։ Իսկ երբ արվում են այդպիսի քիչ որսալի, անհասկանալի քայլեր, որոնք ուղիղ գցում են տվյալ քաղաքական գործչի վարկանիշը, հասկանում ենք, որ նա կա՛մ շանտաժի տակ է, կա՛մ անմիջական հարստացման ակնկալիք ունի, երրորդ տարբերակ չկա, ո՞րն է իմաստը»,- նշեց Սեդրակյանը։

Կարդացեք նաև

Քաղաքագետի կարծիքով՝ երբ պետությունն անմիջական վտանգների առաջ է կանգնած, պետք է փորձես գոնե լուռ լուծել այդ վտանգները․

«Մեր բոլոր նախկին ղեկավարները՝ լինի դա Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը, երբ պետությանն անմիջական վտանգ էր սպառնում, անցնում էին խոր ընդհատակ և փորձում էին հնարավորինս քիչ հայտարարություններ ու շատ քայլեր անել՝ ամեն մեկը յուրովի։ Պոպուլիզմով չէին զբաղվում։ Ի՞նչ է նշանակում ինքնիշխանության գաղափարը։ Պատկերացնենք՝ մենք ունենք երեք սենյականոց բնակարան, ուր սկսել են ներխուժել հարևանները, այլ անձինք։ Ընտանիքի հայրը մի ձեղնահարկ է ընտրում, հավաքում տանեցիներին և ինտենսիվորեն քարոզում է, որ այդ ձեղնահարկում ինքնիշխան են ապրում։ Ոչինչ, որ քո խոհանոցում ուրիշներն են եփում-թափում, զուգարանն աղտոտել են, բաղնիքն էլ՝ ավերել, մենք ձեղնահարկում ինքնիշխան ենք։ Ցանկացած տանեցի այդ դեպքում կասի՝ այս ի՞նչ ես խոսում»:

շ

«Արևմտյան արժեքների հանդեպ մղվող պատերազմն առաջին հերթին մտահոգում է Արևմուտքի պայծառ ուղեղներին։ Արևմուտքի իրական արժեքը նախևառաջ խոսքի ազատությունն է։ Բոլորն ասում են՝ ժողովրդավարություն, բայց դա չի նշանակում տգետների տիրապետություն, բայց այն փորձ է արվում այդպես էլ ներկայացնել։ Երբ ասում են՝ երեք միլիոն վարչապետ կգան և կիշխեն, նրանց պետք է առաջարկել, որ այդ նվիրյալները գան և վիրահատություն անեն, ինչպես պետական կառավարում են անում։ Իրական արևմտյան արժեքը խոսքի ազատությունն է՝ նույնիսկ ի վնաս քեզ»,- ամփոփեց Անուշ Սեդրակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս