ԱԺ քննարկեց հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ծովինար Վարդանյանի թեկնածության հարցը
Ազգային ժողովը քննարկեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ծովինար Վարդանյանի թեկնածության հարցը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վարդանյանի թեկնածությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Թեկնածուին նիստում ներկայացրեց խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել էկոնոմիկայի նախարարի պաշտոնում Գևորգ Պապոյանի նշանակվելուց հետո:
Ընտրության քվեարկությունը կտևի ժամը 15:25-15:55-ը: