Իրանը մտահոգություն է հայտնել պաղեստինցի երեխաների սպանության վերաբերյալ միջազգային կազմակերպությունների լռության կապակցությամբ

Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարի՝ մարդու իրավունքների և միջազգային կապերի գծով տեղակալ Ասքար Ջալալիանը մտահոգություն է հայտնել վերջին ամիսներին պաղեստինցի երեխաների սպանության կապակցությամբ:

Ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը, այս մասին Ասքար Ջալալիանը հայտարարել է Ժնևում Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում:

«Մենք չենք կարող խոսել երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի մասին, և ոչինչ չանել Գազայում երեխաների սարսափելի իրավիճակը կանխելու ուղղությամբ, որոնք իսրայելական զորքերի կողմից հանցագործությունների և օկուպացիայի պատճառով անընդհատ բախվում են բռնության»,- ասել է Ջալալիանը:

Նա նշել է, որ այդ բռնությունների հետևանքով վերջին հինգ ամիսների ընթացքում Պաղեստինում ավելի քան 13 հազար երեխա է զոհվել:

Արդարադատության փոխնախարարը հավելել է, որ խոսել Պաղեստինում տիրող իրավիճակի մասին, որտեղ անմեղ երեխաները անխնա սպանվում են իրենց ծնողների աչքի առաջ, շատ դժվար և ցավոտ է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031