Շոգեխաշած կաղամբ՝ բոհեմական ձևով
Բաղադրիչները՝
- 2 կգ կաղամբ
- 100 գ ապխտած բեկոն
- 200 գ գլուխ սոխ
- 60 գ բուսական յուղ
- 2-2,5 թ.գ. աղ
- 0,5 թ.գ. աղացած սև պղպեղ
- 3 թ.գ. շաքարավազ
- կես կիտրոնի հյութ
- 1 թ.գ. գինձ (սերմեր) кориандр
- 3-4 թ.գ. ալյուր
Պատրաստման եղանակը
Սոխը մաքրեք, մանր խորանարդների ձևով կտրատեք: Բեկոնը խոշոր կտորներով կտրատեք:
Կաղամբը բարակ կտրատեք:
Խորը թավայի կամ հաստ հատակով կաթսայի մեջ տաքացրեք յուղը, ավելացրեք բեկոնն ու սոխը և տապակեք մինչև սոխի թափանցիկ դառնալը:
Ավելացրեք կտրտած կաղամբը, խառնեք, թույլ կրակի վրա 30 րոպե շոգեխաշեք:
30 րոպեից ավելացրեք աղը, աղացած սև պղպեղը, գինձի սերմերը, շաքարավազը, կիտրոնի հյութն ու ալյուրը: Լավ խառնեք: Կաթսան կափարիչով ծածկեք, ևս 7-10 րոպե շոգախաշեք:
Պատրաստի շոգեխաշած կաղամբը լցրեք խորը ափսեի մեջ: Մատուցեք՝ որպես առանձին ուտեստ կամ որպես խավարտ մսով ուտեստին: