Բաժիններ՝

Բրատիսլավայում գտել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների հարյուրավոր գերմանական ականներ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների գերմանական արտադրության հակահետևակային ականներ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Սլովակիայի ոստիկանության ներկայացուցիչ Միխալ Շեյֆը։

«Բրատիսլավայի Պետրժալկա շրջանի Բետլիարսկայա փողոցի մերձակայքում շինարարական աշխատանքներ անցկացնելու ժամանակ հայտնաբերվել է մոտավորապես 400 S-35 հակահետևակային ական: Ոստիկանությունը սակրավորների հետ փոխգործակցությամբ դրանք տեղափոխել է քաղաքից դուրս գտնվող անվտանգ վայր», – ասել է նա։

Ականների հայտնաբերման վայրը հսկում է ոստիկանությունը։ Սակրավորները փետրվարի 6-ին կուսումնասիրեն տարածքը՝ պարզելու՝ արդյոք այնտեղ կա այլ զինամթերք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս