Բաժիններ՝

Կանանց տոնի առթիվ Դեյվ Գյոդակյանի օկտետը բրազիլական ջազի հրավառություն կկազմակերպի

Կանանց տոնի նախօրեին Դեյվ Գյոդակյանի օկտետը բրազիլական ջազի հրավառություն է պատրաստել։

«Անտոնիո Կառլոս Ջոբիմ. նվիրում» խորագրով համերգը տեղի կունենա մարտի 7-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

Հանդիսատեսը կհայտնվի ջերմ ու երազկոտ հնչյունների ծովում և լատինամերիկյան կրքոտ ռիթմերի տակ պարելու մեծ ցանկություն կունենա:

Օկտետի կազմում ելույթ են ունենում Դավիթ Պետրոսյանը (սաքսոֆոն), Դանիել Մելքոնյանը (շեփոր), Հովհաննես Մեյթարջյանը (տրոմբոն), Արեգ Օրդյանը (կիթառ), Կարեն Գրիգորյանը (դաշնամուր), Դեյվ Գյոդակյանը (կոնտրաբաս), Հարություն Հարությունյանը (հարվածային գործիքներ), Հերբերտ Առուստամյանը (հարվածային գործիքներ): Երեկոյի հատուկ հյուրերն են Սուսի Հաննան, Սիմելա Նամավարը և Հովսեփ Մորյանը (վոկալ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031